Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Օպերային երգիչների միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը` Օպերային երգիչների միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր
04.02.2015 | 13:20

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Հեղինակավոր երաժշտական մրցույթն անցկացվել է հունվարի 28-31-ին Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից, ՈԻզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից:

Դիտվել է՝ 3716

Մեկնաբանություններ